Կակտուսների բազմացում



               
      Կակտուս կարելի է բազմացնել տարբեր եղանակներով: Առավել մեծ տարածում ունի ճուտիկներով բազմացումը: Ճուտիկը կակտուսից պոկոմ են սուր կտրող գործիքի օգնությամբ: 2-3 օր պահում են զով տեղում կտրվածքը չորանալու համար, այնուհետև տնկում են հողի մեջ, որի 1/5-ը ավազ է: Նոր տնկված կակտուսը պետք չէ դնել արևի տակ, այլ` ավելի ստվերոտ բայց տաք տեղում: 1-2 ամսվա ընդացքում արդեն բավականին արմատային համակարգ է ունենում և կարելի է կակտուսը տեղափոխել ավելի արևոտ պատուհանագոգ և սնուցել: Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է նախ ճիշտ ընտրել ծաղկամնը: Ծաղկամանի չափը պետք է համապատասխանի կակտուսին, այն չպետքի է շատ մեծ լինի: Ավելի նպատակահարմար է կակտուսի ծաղկամանը փոխել ամեն տարի գարնանը: Հաջորդ ծաղկամանը պետք է մինչև 4սմ տրամագծով մեծ լինի նախորդից: Եթե կակտուսը միանգամից մեծ ծաղկամանում տնկեք ապա առաջնահերթ կսկսի մեծանալ նրա արմատային համակարգը ծաղկամանին համապատասխան, այնուհետև շատ ավելի ուշ կսկսի կակտուսի աճը: Հսկայական արմատային համակարգ ունեցող կակտուսները բավականին մեծանում են և հազիվ թե ծաղիկ տան:
                   
     Սերմերով բազմացման եղանակը նպատակահարմար է շատ գեղեցիկ և դեկորատիվ կակտուս ստանալու համար: Բազմացման այս եղենակով ստանում են համաչափ և գեղեցիկ կակտուսներ: Կակտուսի սերմերը վաճառվում են համապատասխան խանութներում: Բազմացման այս եղանակը երկարատև գործընթաց է: Նախ պետք է վերցնել համապատախան ծաղկաման մինչև 2սմ խորությամբ, որի մեջ լցվում է մաքուր ավազ, այնուհետև լցնում են սերմեը, որոնց պետք է ծածկել ավազի շատ բարակ շերտով մինչև 1մմ: Պետք է ավազը միշտ խոնավ պահել այդ պատճառով պետք է ծածկել ապակով` լուսավորությունը նորմալ ապահովելու, ինչպես նաև խոնավ միջավայր ստեղծելու համար: Սերմերը ջրում են ցողելու միջոցով: Հենց որ երևում է բույսի փոքրիկ փշերը պետք է նրան զգուշությամբ տեղափոխել ավելի հարուս հողի մեջ:  

   Պատվաստման եղանակով բազմացում: Պատվաստուման մեթոդը կիրառում են կակտուսների ավելի թանկարժեք տեսակները բազմացնելու նպատակով: Այդ տեսակները շատ դանդաղ են մեծանում իրենց հաշվին, սակայն լավ տեղավորվում են ուրիշ կակտուսների վրա, նրանցից կլանում իրենց աճի համար անհրաժեշտ օրգանական նյութերը: Սա է հիմնական նպատակը կակտուսը պատվաստի միջոցով բազմացնելու, սակայն շատ դեպքերում անհարժեշտություն է առաջանում սովորական կակտուսը փրկել, երբ այն փչանում է որևէ հիվանդության հետևանքով կամ վնասվել է բույսը ընկնելու հետևանքով, կամ ուղղակի հետաքրքիր է ունենալ այլ տեսքի կակտուս` կատարում են պատվաստ: Հիմնականում որպես կակտուսի հիմք վերցնում են ուժեղ արմատային համակարգ ունեցող կակտուսները` էխինոպսիս, ցերեուս, ֆիլոկակտուս և այլն: Շատ սուր դանակով պետք է կտրել կակտուսները իրար վրա տեղադրել և ամուր կապել, որ կակտուսները չպոկվեն և կպչեն միմյանց: Հետագայում խնդիրներից խուսափելու համար միացման հատվածի փշերը պետք է սուր դանակով կտրել, որ հետագայում ճուտիկ չառաջանա և խոչընդոտի վերևի կակտուսի աճին: Պատվաստված կակտուսը շուտով սկսում է աճել: Պատվաստումից 2 ամիս հետո պետք է քադել կակտուսները միացնող թելերը: Պատվասելուց հետո բույսը մի քանի ամիս պետք է արևի տակ չդնել, բայց պահել տաք և լուսավոր տեղում:  

Комментариев нет:

Отправить комментарий