вторник, 15 января 2013 г.


          Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է: Կակտուսները հիանալի հարմարվել են չորային կլիմային: Նրանց տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները: Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի: Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000լ ջուր: Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը: Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում` պաշտպանելով կենդանիներից: Կակտուսների տեսակները բազմաթիվ են: Կակտուսները լինում են ծառանման, թփանման, խոտանման: Կան 1սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով կակտուսներ և 25մ բարձրությամբ մի քանի տոննա կշռող կակտուսներ: Կակտուսը իր հայրենիքում լայն կիրառում ունի:Կակտուսը և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, կակտուսի բնափայտը օգտագործվում է տարբեր իրեր պատրաստելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий